17 Մար
2025
24.3° c ԵՐԵՎԱՆ
16.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միխեիլ Սաակաշվիլին ևս 4,5 տարվա ազատազրկման է դատապարտվել

Միխեիլ Սաակաշվիլին ևս 4,5 տարվա ազատազրկման է դատապարտվել

Միխեիլ Սաակաշվիլին սահմանը ապօրինի հատելու համար դատապարտվել է ևս 4,5 տարվա ազատազրկման։

Դատավորն այս ժամկետը ավելացրել է Սաակաշվիլիի 8 տարվա ազատազրկմանը, որին դատապարտվել էր անցյալ շաբաթ` բյուջետային միջոցների խոշոր չափերի յուրացման համար։ Այսպիսով, Սաակաշվիլին բանտում կանցկացնի 12 տարի 6 ամիս։ Ազատազրկման ժամկետը կհաշվարկվի ձերբակալման պահից՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ից։

Նշենք, որ Սաակաշվիլի անցնում է ևս մեկ քրգործով՝ կապված 2007 թվականի նոյեմբերի 7-ի իրադարձությունների հետ։

Ռազմագերիներ