17 Մար
2025
13.2° c ԵՐԵՎԱՆ
7.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքուն վճռական է դաշնակցային հարաբերություններ կառուցելու Մոսկվայի հետ. Մատվիենկո 

Բաքուն վճռական է դաշնակցային հարաբերություններ կառուցելու Մոսկվայի հետ. Մատվիենկո 

Ռուսաստանը համոզված է Մոսկվայի հետ բազմակողմ համագործակցությունը շարունակելու և դաշնակցային հարաբերություններ կառուցելու Ադրբեջանի վճռականության մեջ. հայտարարել է Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

«Մենք բացարձակապես հստակ հավաստիացում ստացանք Ռուսաստանի հետ բազմակողմ համագործակցությունը շարունակելու Ադրբեջանի մտադրության մասին: Մենք բաց խոսեցինք, խոսեցինք ազնիվ, քննարկեցինք այսօրվա օրակարգի արդիական հարցեր», – նշել է Մատվիենկոն:

Քաղաքական գործիչը հավելել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջպետական հարաբերությունները մեծապես լրացվում են նաև խորհրդարանական երկխոսությամբ։ «Հետևաբար, մենք լավ ենք տրամադրված, մանրամասն քննարկել ենք այն ամենը, ինչ պետք է քննարկվեր, և ձեռք բերեցինք անհրաժեշտ պայմանավորվածություններ»,- ընդգծել է քաղաքական գործիչը։

Ռազմագերիներ