17 Մար
2025
13.2° c ԵՐԵՎԱՆ
7.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վանաձորում ոստիկանների կողմից քաղաքացուն ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնված վարույթ չկա

Վանաձորում ոստիկանների կողմից քաղաքացուն ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնված վարույթ չկա

Վանաձորում ոստիկանների կողմից քաղաքացուն ծեծելու դեպքի առիթով Քննչական կոմիտեում և Ներքին գործերի նախարարությունում նախաձեռնված վարույթներ չկան այս մասին ABC media-ի հետ զրույցում տեղեկացրել են Ներքին գործերի նախարարությունից և Քննչական կոմիտեից։

«Դեպքի վերաբերյալ հաղորդում չենք ստացել, հետևաբար նախաձեռնված վարույթ չկա»,-ասել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:

Հիշեցնենք, որ դեպքի մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել փաստաբան Ռոման Երիցյանը: Նա տեղեկացրել է, որ ՆԳՆ ոստիկանության Վանաձորի բաժնի ոստիկանները դեպքի առթիվ ոստիկանության բաժին են հրավիրել տուժողի բարեկամին՝ 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին, որը սկզբում տուժողի հետ ներկայացել էր ոստիկանություն՝ որպես վերջինիս ուղեկցող։ «Ոստիկանությունում Տիգրանին ուղեկցել են պետի աշխատասենյակ, որտեղ էլ հորդորել են ավազակության դեպքը վերցնել իր վրա։ Արժանանալով կոշտ ու բացասական պատասխանի՝ բաժնի պետը ոստիկաններին հրահանգել է Տիգրանին «մշակել»: Այսպես, վերջինիս քաշելով տեղափոխել են այլ աշխատասենյակ, որտեղ էլ թվով 6 ոստիկաններ ոչ միայն ֆիզիկական բռնություն են գործադրել վերջինիս նկատմամբ՝ հարվածելով գլխի ու մեջքի տարբեր հատվածներին, այլև թքել տղայի վրա, քաշել ու պոկել մազերը, ինչպես նաև հասցրել տարբեր բնույթի հայհոյանքներ։ Այնուամենայնիվ,յոթ ժամ ոստիկանության բաժնում ապօրինի պահելուց հետո ոստիկանները Տիգրանին բաց են թողել՝ հորդորելով տեղի ունեցածի մասին որևէ մեկին չհայտնել»։

Ռազմագերիներ