17 Մար
2025
13.2° c ԵՐԵՎԱՆ
7.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միանձնյա վերցնելու ենք Գյումրու իշխանությունը․ Սարիկ Մինասյան

Միանձնյա վերցնելու ենք Գյումրու իշխանությունը․ Սարիկ Մինասյան

Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը ABC Media-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ կոալիցիա կազմելու տարբերակ չեն դիտարկում, այդ մասին չեն էլ մտածել:

«Մինչև պաշտոնակատար նշանակվելն էլ քաղաքի խնդիրներից տեղյակ եմ եղել, պատիվ եմ ունեցել ղեկավարելու քաղաքապետարանի ամենակարևոր բաժիններից մեկը,  3-4 տարի աշխատել եմ սոցիալական ոլորտում: Այսինքն՝ քաղաքի և՛ տնտեսությունից, և՛ սոցիալական վիճակից, և՛ կառուցապատման աշխատանքներից, բոլոր խնդիրներից բավականին տեղեկացված եմ։ Մենք միանձնյա վերցնելու ենք Գյումրու իշխանությունը, և իմ սկզբունքների և մեր պետության շահերից ելնելով, և ի շահ մեր գյումրեցիների՝ աշխատելու ենք քաղաքն այս վիճակից հանել։ 

Հիշեցնենք,որ այսօր Գյումրու քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի 4-րդ օրն է։ Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է 9 թեկնածու:

 

Ռազմագերիներ