18 Մար
2025
17.3° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը նախազգուշացրել է Թեհրանի դեմ ագրեսիայի դեպքում հետևանքների մասին

Իրանը նախազգուշացրել է Թեհրանի դեմ ագրեսիայի դեպքում հետևանքների մասին

Իրանը զգուշացնում է, որ երկրի նկատմամբ ցանկացած թշնամական գործողություն լուրջ հետևանքներ կունենա, Միացյալ Նահանգները պատասխանատվություն կկրի դրանց համար: Այս մասին ասվում է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի նամակում, որն ուղարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին և գլխավոր քարտուղարին:

«Հավատարիմ լինելով միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման իր պարտավորություններին՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն կպաշտպանի իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային շահերը թշնամական գործողությունների պայմաններում»,- ասված է նամակում:

Ռազմագերիներ