18 Մար
2025
15.3° c ԵՐԵՎԱՆ
7.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև համաձայնագրի տեքստում բացակայում են հակամարտությունների ժառանգությանը վերաբերող կետերը․ Թոմաս դե Վաալ

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև համաձայնագրի տեքստում բացակայում են հակամարտությունների ժառանգությանը վերաբերող կետերը․ Թոմաս դե Վաալ

Ադրբեջանն ու Հայաստանը առանձին հայտարարություններով վերջապես տեղեկացրել են, որ հարթել են իրենց տարաձայնություններն ավելի քան երեք տասնամյակ հակամարտությունից հետո հարաբերությունների կարգավորման համաձայնագրի տեքստի շուրջ. գրել է Կարնեգի հիմնադրամի ավագ վերլուծաբան, Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը:

Նա հիշեցրել է, որ հայտարարությունը «պատմական» է որակել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն այն անվանել է «վճռական քայլ»։

«Երկրորդ հայտարարությունը մի փոքր ավելի մոտ է նշագծին: Սա մեկ մեծ քայլ է, որը կայունացնում է Հարավային Կովկասը, բայց ևս մի քանիսն անհրաժեշտ են լիարժեք խաղաղության հասնելու համար», – ընդգծել է փորձագետը:

Նրա խոսքով՝ միջազգային համատեքստը կրիտիկական է. մինչև Մոսկվան և Վաշինգտոնը բանակցում են Ուկրաինայի ապագայի շուրջ, հայերը վախենում են սցենարից, երբ Ռուսաստանը, թոթափվելով պատերազմից, կրկին ագրեսիվ հայացք կուղղի Հարավային Կովկասի ուղղությամբ: Երկու հակառակորդների միջև դիվանագիտական հարաբերություններ սկսելու երկկողմ խաղաղության համաձայնագրին նույնիսկ սկզբունքորեն համաձայնելը, Մոսկվային ավելի քիչ լծակներ է տալիս միջամտելու համար: Ճեղքումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը համաձայնել է զիջել երկու չլուծված հարցերի շուրջ 17 հոդվածից բաղկացած տեքստի 12-րդ նախագծում, ինչի շուրջ բանակցություններն ընթանում են ավելի քան մեկ տարի: Առանձին բանակցությունների առարկա է մեկ կարևոր, բայց չլուծված հարց. ճանապարհային և երկաթուղային կապերի վերականգնման եղանակները, հատկապես այն երթուղին, որը կապում է Արևմտյան Ադրբեջանը Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով: Դե Վաալն ընդգծել է, որ փաստաթղթում բացակայում են այն տարրերը, որոնք սովորաբար ուղեկցում են պատմական խաղաղության համաձայնագրին և վերաբերում են հակամարտությունների ժառանգությանը, ինչպես օրինակ՝ պատերազմական հանցագործությունների համար արդարադատության մեխանիզմները կամ տեղահանվածների վերադարձի իրավունքի վերաբերյալ խոստումները: Չի նշվում այն հարցը, որի շուրջ երկու ժողովուրդներն էլ երկու պատերազմ են մղել, հազարավոր կյանքեր են կորցրել։ Լեռնային Ղարաբաղի հայաշատ շրջանի հարցը բռնի ուժով կարգավորվել է 2023 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը գրավել է այն, և նրա ողջ՝ 100 հազարանոց հայ բնակչությունը, դիմել է փախուստի։

Փաշինյանն այժմ ընդունում է, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, և ոչ ոք չի սպասում, որ ղարաբաղցի հայերը շուտով տուն կվերադառնան։ Ադրբեջանական կողմը պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։ «Սահմանադրության հարցը, անշուշտ, կարելի է շտկել ինչոր կրեատիվ դիվանագիտությամբ, և նաև այն պատճառով, որ Փաշինյանն ինքը ցանկանում է նոր սահմանադրություն հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք տեղի կունենան 2026 թվականին: Բայց Փաշինյանը շատ բան է տվել, և նրա գրպաններն այժմ գրեթե դատարկ են: Նա ցանկանում է գնալ այդ ընտրություններին՝ հայտարարելով հանրությանը, որ ապահովել է խաղաղության պայմանագիր, այլ ոչ թե, ինչպես պնդում են նրա քննադատները, պարզապես կապիտուլյացիա է արել Ադրբեջանին: Եվ որքան ուժեղ ճնշում գործադրի Ադրբեջանն այս հարցում, այնքան Փաշինյանի համար դժվար կլինի դա անել», – գրել է վերլուծաբանը։ Փաշինյանը ներկայացնում է այն որոշումը, որին բախվում են հայերը, որպես հիմնարար փիլիսոփայական ընտրություն իր կոչած «Իրական Հայաստանի» և «Պատմական Հայաստանի» միջև։ Նա, ըստ էության, ընտրողներին ասում է, որ 2020 և 2023 թվականներին Ադրբեջանից խոշոր ռազմական պարտություններ կրելով՝ Հայաստանն այժմ պետք է ընդունի նոր իրողությունը. պետք է փորձի հաշտություն հաստատել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բացի իր սահմաններն ու կապերը Եվրոպայի հետ և ազատվի Ռուսաստանից վտանգավոր կախվածությունից։ Ադրբեջանցի պաշտոնյաները բավականին բացահայտ հայտարարում են, որ չեն շտապում և կարծում են, որ խաղաղության համաձայնագիրն ավելի շատ օգուտ կբերի Հայաստանին, քան՝ Ադրբեջանին: Նախագահ Իլհամ Ալիևը հրապարակայնորեն երբեք չի անդրադառնում խաղաղության օգուտներին կամ որևէ դրական բան չի ասում Փաշինյանի մասին։ Հայաստանի հետ հակամարտությունը դեռևս գործիքավորվում է նրա ղեկավարությամբ երկիրը միավորելու համար։

Ադրբեջանի ԱԳՆի կողմից բանակցություններում առաջընթացի մասին հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ առաջ Ալիևը հանդես է եկել ագրեսիվ ելույթով, որտեղ նա կրկնել է մաքսիմալիստական պնդումները, դժգոհություններն ու մեղադրանքները Հայաստանի հասցեին: Վերլուծաբանը կարծում է, որ Բրյուսելը և Վաշինգտոնը կարող են ավելի նախաձեռնող լինել՝ աջակցելով կապի օրակարգին և հատկապես սահմանների բացմանը: Սակայն առանցքային դերակատարն Անկարան է։ Անկարան ներկայումս միաժամանակ երկու բան է ուզում, և, վաղ թե ուշ, պետք է ընտրություն կատարի։ Դե Վաալի խոսքով՝ Թուրքիայում գիտեն, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիային դարձնում է ավելի ուժեղ խաղացող Հարավային Կովկասում, թուլացնում է Ռուսաստանի պատմական վերահսկողությունը Հայաստանի նկատմամբ և լավ է արևելյան թուրքական աղքատացած սահմանամերձ շրջանների համար։ Փաշինյանն իրենց համար իդեալական գործընկեր է։ Այդուհանդերձ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ է ներգրավված դրանում, իսկ Ադրբեջանը մերձավոր թուրք եղբայրական պետություն է, և Անկարան չպետք է առաջ ընկնի Բաքվից:

Ռազմագերիներ