20 Մար
2025
14.2° c ԵՐԵՎԱՆ
4.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անհապաղ հետաքննել հայ գերիների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին մեղադրանքները

ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անհապաղ հետաքննել հայ գերիների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին մեղադրանքները

Ադրբեջանը կալանքի մեջ պահվող հայերի համար պետք է ապահովի արդար դատաքննության իրավունքը և բավարար պայմաններ՝ համաձայն իր միջազգային պարտավորությունների:

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել  է ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով խոսնակ Անիտա Հիպերը։

«Մենք տեղյակ ենք, որ Հայաստանի կառավարությունն ու մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ մտահոգություններ են հայտնել մեղադրյալների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։ Մենք այս մտահոգությունները շատ լուրջ ենք ընդունում և ուշադիր հետևում ենք զարգացումներին։ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անաչառ կերպով հետաքննեն բոլոր մեղադրանքները վատ վերաբերմունքի վերաբերյալ և, եթե դրանք հաստատվեն, ապա պետք է պատասխանատվության ենթարկեն մեղավորներին։

Բաքվի ռազմական դատարանում ընթացող դատավարություններն առնչվում են շատ ավելի լայն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և տևական խաղաղության հաստատման հարցին։ Ուստի, մենք շարունակում ենք կոչ անել Հայաստանին և Ադրբեջանին հենվել արդեն իսկ ձեռք բերած հաջողությունների վրա և շարունակել առաջընթացը հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ», – ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության հարցերով խոսնակ Անիտա Հիպերն ու հավելել, որ Եվրամիությունը շարունակելու է աջակցել այս գործընթացին իր ողջ գործիքակազմով։

Ռազմագերիներ