07 Մար
2026
3° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայում ձերբակալվել է նախագահական ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակիցը

Թուրքիայում ձերբակալվել է նախագահական ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակիցը

Ստամբուլի գլխավոր դատախազությունը 105 պետական ծառայողների և քաղաքական ակտիվիստների ձերբակալելու որոշում է կայացրել: Նրանց թվում է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն․ հայտնում է NTV հեռուստաալիքը։

Ըստ տեղեկությունների՝ բերման է ենթարկվել նաև քաղաքական գործչի մամուլի քարտուղար Մուրադ Օնգյունը։ Նշվում է, որ իրավապահները խուզարկություն են սկսել պաշտոնյայի տանը:

Էքրեմ Իմամօղլուն հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով և համարվում է Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցը հնարավոր արտահերթ նախագահական ընտրություններում, որոնք կարող են կայանալ 2027 թվականին։

Վերջերս,  գլխավոր դատախազության պահանջով,  Ստամբուլի համալսարանը հետ է կանչել Իմամօղլուի դիպլոմը ։ Քաղաքապետը նախ սովորել է Հյուսիսային Կիպրոսի համալսարաններից մեկում, ապա տեղափոխվել Ստամբուլ, թեև այդ ժամանակ ուսումնական հաստատությունը պաշտոնապես ճանաչված չէր։ Թուրքիայում նախագահական ընտրություններին կարող են մասնակցել միայն բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ