20 Մար
2025
10.3° c ԵՐԵՎԱՆ
-1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ի դեմոկրատական դաշնակիցները պետք է հասկացնեն Ադրբեջանին, որ եկել է կայուն խաղաղության շուրջ համաձայնության գալու ժամանակը․ Ռասմուսեն

ՀՀ-ի դեմոկրատական դաշնակիցները պետք է հասկացնեն Ադրբեջանին, որ եկել է կայուն խաղաղության շուրջ համաձայնության գալու ժամանակը․ Ռասմուսեն

«Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Հայաստանում է։ Նա ֆեյսբուքյան  գրառում է կատարել՝ նշելով․ «Մեկնարկել է իմ այցը Հայաստան G7-ի և Եվրամիության դեսպանների հետ: Հայաստանի դեմոկրատական դաշնակիցները պետք է հասկացնեն Ադրբեջանին, որ եկել է Հայաստանի հետ կայուն խաղաղության շուրջ համաձայնության գալու ժամանակը»։

Հիշեցնենք, որ մարտի 13-ին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են, որ ավարտել են բանակցությունները՝ համաձայնեցնելու խաղաղ պայմանագրի տեքստը։ Սակայն «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի հարյուր տոկոսանոց պատրաստվածության մասին հայտարարություններից գրեթե անմիջապես հետո Ադրբեջանը սկսել է լուրեր տարածել սահմանին կրակոցների մասին, ինչը հայկական կողմը հերքել է։

Ռազմագերիներ