
Ստամբուլում բախումների ընթացքում ոստիկաններ են վիրավորվել
Ստամբուլում ցուցարարների հետ բախումների ընթացքում 6 ոստիկան է վիրավորվել․ հայտնում է Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը։
ՆԳ նախարարը հայտարարել է, որ մարդկանց փողոց դուրս գալու կոչ անելը անպատասխանատու է, և ցուցարարներին խնդրել է սադրանքների չտրվել:
Հիշեցնենք, որ Թուրքիայում զանգվածային ցույցեր են, երկրում տեղի ունեցած աղմկահարույց ձերբակալությունների ֆոնին: Երկրում ձերբակալվել են քաղաքական գործիչներ, լրագրողներ, մի շարք հայտնի մարդիկ, այդ թվում՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։ Համացանցում տարածված տեսանյութերից պարզ է դառնում, որ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցույցի մասնակիցների նկատմամբ։