24 Մար
2025
3.2° c ԵՐԵՎԱՆ
-3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռոման Երիցյանն իր դեմ ծավալված արշավի մասին մանրամասներ է հայտնել 

Ռոման Երիցյանն իր դեմ ծավալված արշավի մասին մանրամասներ է հայտնել 

Փաստաբան Ռոման Երիցյանը այսօր հրապարակել է ուղերձ, որտեղ բացահայտել է Քննչական Կոմիտեի և Ներքին Գործերի Նախարարության գործողությունները՝ կապված իր դեմ սանձազերծված արշավի հետ։

Ըստ Երիցյանի`  իշխանական լրատվամիջոցներն ու ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տարածել են կեղծ տեղեկություններ և իր հասցեին մեղադրանքներ, որոնք սուտ հաղորդումներ են պարունակել։ Նա նշել է, որ հաղորդումն իր դեմ ներկայացվել է առանց իրեն լսելու։

«Ես բացատրել եմ այս ամենը Ներքին Գործերի Նախարարության աշխատակիցներին, սակայն նրանք շարունակել են գործողություններ կատարել` կեղծ տեղեկությունների հիման վրա։ Նրանք զանգահարել են մարդկանց, որոնց հետ աշխատել եմ որպես փաստաբան, և ստիպել հաղորդումներ ներկայացնել»,- նշել է Երիցյանը։ 

Երիցյանի խոսքով` սխալ տեղեկությունների հիման վրա իրեն փորձել են կալանավորել կամ ձերբակալել։

Ռոման Երիցյանը նշել է, որ իր դեմ ծավալված արշավը քաղաքական և իրավական դրդապատճառներ ունի։ Նա բոլոր արցախցիներին կոչ է արել միասնաբար արտահայտելու իրենց դժգոհությունը՝ կեղծ տեղեկությունների և խտրական վերաբերմունքի դեմ։

Փաստաբանը նաև հավելել է, որ պատրաստ է կազմակերպել մամուլի ասուլիս, որտեղ կբացահայտի այն, ինչ տեղի է ունեցել Քննչական Կոմիտեում և ոստիկանությունում։

«Կիրակի հավաքվում ենք Քննչական Կոմիտեի դիմաց՝ արտահայտելու մեր դժգոհությունը ոչ միայն Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ դրսևորված վերաբերմունքի համար, այլ նաև արցախցիների նկատմամբ դրսևորված ամեն մի քայլի համար», – եզրափակել է Երիցյանը։

Ռազմագերիներ