24 Մար
2025
2.2° c ԵՐԵՎԱՆ
-3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քարոզարշավ` Գյումրիում. օր 7

Քարոզարշավ` Գյումրիում. օր 7

Բակային այցելություններ, քաղաքացիների հետ զրույց, կամ, ինչպես գյումրեցիներն են ասում` «խորատա». Գյումրիում արդեն մեկ շաբաթ է շարունակվում է նախընտրական քարոզարշավը. քաղաքապետի թեկնածուները պայքարում են՝ գյումրեցու քվեն ստանալու համար։

ՀԿԿ թեկնածու Վարդան Ղուկասյանն այսօր շարունակել է իր բակային այցելություններն ու հանդիպումները բնակիչների հետ, լսել է նրանց խնդիրներն ու տվել դրանք լուծելու խոստումներ։

Բակեր է այցելել նաև «Իմ հզոր համայնքը» կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։ Մանկապարտեզից մինչև վագոն-տնակներ, թափառող շներ և աղբահանություն․ բնակիչներն իրենց մտահոգություններն են հայնել այս խնդիրների մասին։ Մխիթարյանն էլ վստահեցրել է՝ ամեն ինչ հնարավոր է լուծել, եթե գյումրեցին մարտի 30-ին, անկախ եղանակային պայմաններից, գնա ու կատարի իր ընտրությունը։ Նա հորդորել է քվեարկել ցանկացած թեկնածուի օգտին` բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանից։

Իսկ Սարիկ Մինասյանն այսօր քարոզարշավն օնլայն է արել՝ ուղիղ եթերում պատասխանելով մեկնաբանություններին ու իրեն ուղղված հարցերին։

«Մայր Հայաստան» կուսակցության թեկնածու Կարեն Սիմոնյանն էլ իր երիտասարդ համակիրների հետ քայլերթ է իրականացրել քաղաքում՝ միաժամանակ զրուցելով բնակիչների հետ։

Ռազմագերիներ