18 Ապր
2025
12.2° c ԵՐԵՎԱՆ
6.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ստամբուլի դատախազությունը պահանջում է քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը

Ստամբուլի դատախազությունը պահանջում է քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը

Ստամբուլի գլխավոր դատախազությունը դատարան է փոխանցել քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության միջնորդությունը։ Ինչպես հաղորդում է CNN Türk-ը, մեղադրող կողմը համապատասխան պահանջ է ներկայացրել դատարան։

Ըստ տեղական լրատվամիջոցների, ընդդիմադիր քաղաքապետին մեղադրում են կոռուպցիայի և ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու համար։ Նրա հետ կասկածյալների թվում են ևս մի քանի անձինք։

Halk TV-ի հաղորդմամբ, Ստամբուլի դատախազությունը կոռուպցիայի և ահաբեկիչների հետ կապերի գործի շրջանակում պահանջում է 61 մարդու ձերբակալություն, որոնց գլխավոր մեղադրյալը Էքրեմ Իմամօղլուն է։ Հետաքննությունն այս գործով շարունակվում է։

Ռազմագերիներ