26 Մար
2025
5.3° c ԵՐԵՎԱՆ
0.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փողոց դուրս գալն ու մատ թափ տալը մնացել են անցյալում. Էրդողան

Փողոց դուրս գալն ու մատ թափ տալը մնացել են անցյալում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, մեկնաբանելով երկրում բողոքի ցույցերը, նշել է, որ կառավարության նկատմամբ ճնշում գործադրելու փորձերը և փողոցում քաղաքականություն որոշելը մնացել են անցյալում։

Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը կոչ էր արել նոր բողոքի ցույց կազմակերպել՝ ի պաշտպանություն Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի։ Ստամբուլի նահանգապետարանը որոշել է երկարաձգել բողոքի ցույցերի արգելքը մինչև մարտի 27-ը։ Արգելքները գործում են նաև խոշոր քաղաքներում՝ Անկարայում և Իզմիրում։

«Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ փողոց դուրս գալն ու մատ թափ տալը մնացել են անցյալում։ Այն օրը, երբ քաղաքականության ու արդարադատության ուղղությունը որոշվում էր փողոցային ահաբեկչությամբ, անցյալում է, ինչպես հին Թուրքիան»,- ասել է Թուրքիայի նախագահը շաբաթ օրը Ստամբուլում ելույթ ունենալիս։

Ռազմագերիներ