26 Մար
2025
5.3° c ԵՐԵՎԱՆ
0.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել է

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել է

Ստամբուլի քրեական դատարանը քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը, և նրան շուտով կտեղափոխեն բանտ. հայտնում է A haber հեռուստաալիքը։

Այդպիսով դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը քաղաքապետին կալանքի տակ վերցնելու մասին՝ նրա դեմ հարուցված գործերը քննելու ընթացքում:

Իմամօղլուին մեղադրանք է առաջադրվել երկու գործի շրջանակում։ Մեկը վերաբերում է քաղաքապետարանում կոռուպցիային, մյուսը՝ ահաբեկչությանն աջակցելուն։ Նշվում է, որ նա ձերբակալվել է կոռուպցիայի գործի շրջանակներում։

Չնայած դրան, մեղադրանքի միջնորդության մեջ նշված են զինված ահաբեկչական կազմակերպությանը օժանդակելու, հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մրցույթների արդյունքները կեղծելու, կաշառակերության մեղադրանքները:

Ռազմագերիներ