
Հաղթահարելով վախը բարձրությունից. Ռուբեն Վարդանյանի կինը նրա կյանքից մի դրվագ է պատմել
Արցախի նախկին պետնախարար, Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի խնդրանքով նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը կարճ տեսանյութով երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր այս բարդ իրավիճակում աջակցել են իրենց ընտանիքին: Նա նաև մի դրվագ է պատմել Ռուբեն Վարդանյանի կյանքից։
«Մեր հեռախոսազանգերից մեկի ժամանակ նա խնդրեց իր հետ կատարված մի դեպք պատմել․տասը տարեկանում նա ընկել էր բարձրությունից և հրաշքով ողջ մնացել։ Այդ ժամանակներից նա վախենում էր բարձրությունից։
Եվ 2002 թվականին, երբ «Տրոյկա Դիալոգը» ծայրահեղ վիճակում էր, որոշում կայացվեց գործընկերների միջոցով հետ գնել բաժնետիրոջ բաժնեմասը։ Ռուբենը, ռիսկի դիմելով, պարտք վերցրեց, որն այդ ժամանակ գերազանցում էր մեր հնարավորությունները, որպեսզի «Տրոյկան» դառնար այն, ինչ դարձավ հետագայում»:
Մանրամասները՝ տեսանյութում։