
Վաշինգտոնը փորձում է Ուկրաինայում հրադադար ապահովել մինչև ապրիլի 20-ը. Bloomberg
Սպիտակ տան նպատակն է մինչև ապրիլի 20-ը Ուկրաինայի վերաբերյալ հրադադարի համաձայնության հասնել, սակայն չի բացառվում, որ վերջնաժամկետը փոփոխվի, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հրադադարի ժամկետը համընկնում է այս տարվա Սուրբ Հարության տոնի հետ, սակայն Վաշինգտոնում գիտակցում են, որ բանակցությունները կարող են ձգձգվել՝ հաշվի առնելով կողմերի դիրքորոշումների էական տարբերությունները։
Bloomberg-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն հույս ունի, որ պայմանավորվածությունը կկայանա մոտակա շաբաթների ընթացքում։
Միևնույն ժամանակ, եվրոպացի պաշտոնյաները մտավախություն ունեն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «դիվանագիտական հաղթանակի» ցանկությունը կհանգեցնի նրան, որ նա կզոհաբերի Ուկրաինայի շահերը։