26 Մար
2025
13.3° c ԵՐԵՎԱՆ
7.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիա-Հայաստան սահմանի բացման շուրջ մանիպուլյացիաները դատապարտված են ձախողման. Քըլըչ

Թուրքիա-Հայաստան սահմանի բացման շուրջ մանիպուլյացիաները դատապարտված են ձախողման. Քըլըչ

Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը համոզված է, որ թուրք-հայկական սահմանի բացման վերաբերյալ տարածվող ապատեղեկատվությունն ու հասարակական կարծիքի մանիպուլյացիաները չեն հասնի իրենց նպատակին։

AZERTAC գործակալությանը տված հարցազրույցում դիվանագետը հայտարարել է, որ որոշ լրատվամիջոցների պնդումները, թե իբր Անկարան միակողմանիորեն բացել է Հայաստանի հետ սահմանը՝ առանց այդ մասին Բաքվին տեղեկացնելու, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով՝ այդպիսի տեղեկատվության տարածման նպատակն է վնասել Թուրքիայի և Ադրբեջանի դաշնակցային հարաբերություններին։

Քըլըչն ընդգծել է, որ Անկարան բոլոր քայլերը սերտորեն համակարգում և քննարկում է ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելով երկու երկրների շահերի համադրումը։ Նրա վստահեցմամբ՝ Թուրքիան երբեք չի գնա որևէ գործողության, որը կարող է հակասել Բաքվի շահերին։

Վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերությունների թեման կրկին ակտիվորեն քննարկվում է լրատվամիջոցներում, և այդպիսի հայտարարությունները վկայում են, որ Անկարան շարունակում է առաջնորդվել «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով՝ կարևորելով Ադրբեջանի տեսակետը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։

Ռազմագերիներ