26 Մար
2025
7.3° c ԵՐԵՎԱՆ
0.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ստամբուլի կալանավորված քաղաքապետը կոչ է անում մասնակցել զանգվածային ցույցերին իր ձերբակալությունից հետո

Ստամբուլի կալանավորված քաղաքապետը կոչ է անում մասնակցել զանգվածային ցույցերին իր ձերբակալությունից հետո

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ով ձերբակալվել էր, սոցիալական ցանցերում կոչ է արել քաղաքացիներին միանալ կիրակի նախատեսված լայնամասշտաբ բողոքի ցույցերին։

«Հորդորում եմ մեր ժողովրդին պատասխանատվությամբ պաշտպանել իր իրավունքները։ Սա վերաբերում է մեր ազգի և մեր երեխաների ապագային։ Այսօր անպայման քվեարկեք հանուն Թուրքիայի ապագայի, ապա հավաքվեք Ստամբուլի Սարաչհանեի և երկրի մյուս քաղաքների հրապարակներում՝ արտահայտելու ձեր դիրքորոշումը»,- գրել է Իմամօղլուն «X» հարթակում։

Նշենք, որ մարտի 19-ին Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավարներից մեկը՝ Ստամբուլի քաղաքապետը։ Նա մեղադրվում է կոռուպցիայի և ահաբեկչական խմբավորումների հետ կապերի մեջ։

Ռազմագերիներ