26 Մար
2025
7.3° c ԵՐԵՎԱՆ
0.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ստամբուլի քաղաքապետը ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից

Ստամբուլի քաղաքապետը ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից

Կոռուպցիայի գործով կալանավորված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ժամանակավորապես հեռացվեց իր պարտականությունների կատարումից, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը։

Թուրքիայի դատարանը որոշում է ընդունել կոռուպցիայի համար կասկածվող Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորման վերաբերյալ, կիրակի հաղորդել է Sözcü հեռուստաալիքը։ Միևնույն ժամանակ, երկրորդ՝ ահաբեկչության հետ կապված գործի շրջանակում Իմամօղլուի կալանավորման պահանջը մերժվել է, հաղորդել է Star թերթը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։

Իմամօղլուի հետ կալանավորվել են նաև քաղաքապետարանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, իսկ ընդհանուր առմամբ գործով անցնում է ավելի քան 90 մարդ։ Halk TV-ի տվյալներով՝ Իմամօղլուն կարող է բողոքարկել դատարանի որոշումը։

Իր հերթին, Ստամբուլի գլխավոր դատախազությունը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը, որը մերժել է Իմամօղլուի կալանավորման պահանջը ահաբեկչության գործով, հաղորդել է Sabah թերթը։ Վերջնական անբեկանելի որոշում կարող է կայացնել միայն Թուրքիայի Սահմանադրական դատարանը։

Ռազմագերիներ