
Ֆրանցիսկոս պապը ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերջնական ձևավորումը
Վատիկանից հայտնում են, որ Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 23-ի կիրակնօրյա Մարեմյան աղոթքում իր ուրախությունը հայտնեց Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերջնական ձևավորման վերաբերյալ։
«Ձեռնարկվել է կարևոր քայլ, և ես ուրախ եմ, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի վերջնական տարբերակի շուրջ։ Հուսով եմ, որ այն կստորագրվի շուտափույթ և կօգնի Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը»,- ասաց քահանայապետը։