
ՀՖՖ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ
«Բավականին երկար ժամանակ մենք՝ թիմը, մարզչական շտաբը և ֆեդերացիայի ներկայացուցիչները, շփվել ենք, քննարկել և եկել այն եզրակացության, որ պատրաստ ենք ընդունել այս մարտահրավերը: Մարզիչն արդեն իր խոսքն ասել է, և ես ևս մեկ անգամ, բոլորիս անունից, հաստատում եմ դա, քանի որ մենք մեկ թիմ ենք:
Մենք ներողություն ենք խնդրում հանրությունից այս արդյունքների համար: Սակայն երկար զրույցներից հետո մենք խոստանում ենք առաջ շարժվել՝ անկախ ֆուտբոլի նկատմամբ առկա բացասական վերաբերմունքից: Մենք պատրաստ ենք հաղթահարել բոլոր դժվարությունները, լուծել ներքին խնդիրները և հունիսին ներկայանալ բոլորովին այլ մակարդակով: Մեր նպատակն է ամեն ինչ անել, որպեսզի սեպտեմբերին՝ աշխարհի առաջնության որակավորման փուլում, հանդես գանք լավ պատրաստված և մարտունակ թիմով:
Սա համատեղ հայտարարություն է մարզչական շտաբի, ֆուտբոլիստների և ֆեդերացիայի կողմից՝ այն երկար քննարկման արդյունք, որը տեղի է ունեցել հանդիպումից հետո»,- ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը՝ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի Վրաստան – Հայաստան պատասխան խաղից հետո: