29 Մար
2025
10.3° c ԵՐԵՎԱՆ
7.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Իսմայիլ Բարհումը սպանվել է Իսրայելի հարձակման հետևանքով․ Al Arabiya

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Իսմայիլ Բարհումը սպանվել է Իսրայելի հարձակման հետևանքով․ Al Arabiya

Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի անդամ Իսմայիլ Բարհումը սպանվել է Գազայի հատվածի հարավային հատվածի վրա իսրայելական հարձակման հետևանքով. հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։

Ըստ նրա աղբյուրների՝ Բարհումը, որը ղեկավարում էր ՀԱՄԱՍ-ի ֆինանսական ակտիվները Գազայում, սպանվել է Խան Յունիս քաղաքի «Նասեր» բժշկական համալիրի հրթիռակոծման ժամանակ։ ՀԱՄԱՍ-ը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկությունը։

Բարհումը 2023 թվականի դեկտեմբերից ընդգրկված էր Միացյալ Թագավորության պատժամիջոցների ցուցակում, իսկ 2024 թվականի հունիսից՝ ԵՄ սահմանափակումների ցանկում։

Ռազմագերիներ