
Ալ Ռիադում մեկնարկել է ռուս-ամերիկյան խորհրդակցությունը
Ալ Ռիադում մեկնարկել է ԱՄՆ–ՌԴ պատվիրակությունների խորհրդակցությունը։ Այն կանցկացվի փակ ձևաչափով․ հայտնում է TACC-ի թղթակիցը։
Հիշեցնենք, որ երեկ Ալ Ռիադում հանդիպում էր տեղի ունեցել ԱՄՆ–ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։ Հանդիպման մասին գրառում էր արել Ուկրաինայի ՊՆ նախարար Ռուստեմ Ումերովը։
«Մենք իրականացնում ենք Ուկրաինայի նախագահի հրահանգը՝ հասնելու արդար խաղաղությանը և անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Օրակարգում ընդգրկված են առաջարկներ՝ էներգետիկ օբյեկտների և կենսական նշանակության ենթակառուցվածքների պաշտպանության համար։ Այսօր մենք քննարկում ենք մի շարք բարդ տեխնիկական հարցեր․ մեր պատվիրակության կազմում ընդգրկված են ինչպես էներգետիկայի փորձագետներ, այնպես էլ ռազմածովային և ռազմաօդային ուժերի ներկայացուցիչներ»։