
ԱՄՆ–ն որոշակի հանգամանքներում կարող է պատերազմ սկսել Իրանի դեմ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը Fox News-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ ԱՄՆ–ը կարող է «որոշակի հանգամանքներում» ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ։
Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը չպետք է միջուկային ռումբ ունենա։ «Մենք չպետք է ամեն ինչ լուծենք ռազմական ճանապարհով, բայց դա չի նշանակում, որ եթե մեզ մղեն ինչ–որ կետի, մենք չենք դիմի ռազմական գործողությունների», – ասել է Ուիտկոֆը: