26 Մար
2025
16° c ԵՐԵՎԱՆ
8.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նոր աշխարհակարգ է գծվում՝ կոշտ գործիքակազմի կիրառմամբ, կռիվը մեծ է լինելու․ Աբրահամ Գասպարյան

Նոր աշխարհակարգ է գծվում՝ կոշտ գործիքակազմի կիրառմամբ, կռիվը մեծ է լինելու․ Աբրահամ Գասպարյան

Նոր աշխարհակարգ է գծվում՝ հաշվի առնելով ոչ միայն գերտերությունների կենսական շահերը, այն ստեղծվում է ոչ թե Մարդու իրավունքերի պաշտպանության, ազատության  վրա, այլ ավելի կոշտ գործիքակազմ է կիրառվում, կռիվը շատ մեծ է լինելու․ ABC media-ի եթերում հեռարձակվող «Հատուկ ռեժիմ» փոդքասթի ընթացքում ասել է Genesis Armenia ուղեղային կոնտրոն/հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը։

«Հատուկ ռեժիմ»–ի ընթացքում փորձագետները խոսել են տարածաշրջանի դերակատարների մասին, որոնց հետ Հայասատանը պետք է գործակցի ապագայում՝ նոր իշխանությունների մակարդակով։

«Հայաստանի գալիք իշխանությունը ամենահամարձակ քայլը, որ պիտի անի, ոչ թե թույլի դիրքերից խաղաղություն աղերսել կամ դիվանագիտական հարաբերություններ մուրալը պիտի լինի, այլ մենք պետք է ունենանք համարձակություն՝ ասելու, որ մենք առաջարկում ենք միմյանց վրա երկարաժամկետ չհարձակվելու պակտ, որը կլինի յուրօրինակ մոդել»,– ասել է Գասպարյանը։

«Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, վերլուծաբան Կարեն Բեքարյանը, խոսելով հայ–թուրքական հարաբերությունների մասին, ընգգծել է․ «Մենք Ցեղասպանություն վերապրած ժողովուրդ ենք, և դա չի հասել իր տրամաբանական հանգրվանին՝  համաշխարհային դատապարտում, հետևանքների վերացում և այլն։ Այն իր հետ բերում է անվտանգային  խնդիր, և քանի դեռ ինչ-որ հանցագործություն պատժված չէ, այն միտում է ունենում հնարավոր կրկնության»։

Վերլուծաբանի խոսքով՝  այս ամենին ականատես ենք եղել 44–օրյա պատերազմի ժամանակ, երբ Թուրքիան բացահայտ աջակցում էր Ադրբեջանին։

«Հատուկ ռեժիմ» փոդքասթի ընթացքում հնչել է նաև այն միտքը, որ Թուրքիայի հետ հարաբերություններում առաջընթաց չկա, որովհետև կա վստահության խնդիր, և դա գլխավորում է անվտանգային խնդիրը։

«Անվտանգության համատեքստում Հայաստանն ու Թուրքիան, գուցե մեծ հաշվով շատ ավելի նվազ դերակատարում ունեն, քան ՌԴ–ԱՄՆ գերպայմանավորվածություններն այս տարածաշրջանի վերաբերյալ»,– ասել է Աբրահամ Գասպարյանը։

Գասպարյանի խոսքով՝ իրավաքաղաքական հիմքը, որ ստեղծվում է, դառնում է հանրային դիվանագիտության, խորհրդարանական դիվանագիտության զարգացման, ժողովրդավարական պրոցեսների զարգացման հիմք։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ռազմագերիներ