
ԵՄ դիվանագիտության ղեկավարը քննադատել է Իսրայելի հարվածները Սիրիային
ԵՄ բարձրաստիճան դիվանագետ Կայա Կալլասը կարծում է, որ Իսրայելի հարվածները Սիրիային «ավելորդ» են, քանի որ դրանք հանգեցնում են երկրում հետագա արմատականացման, ինչը, ի վերջո, կարող է բացասական ազդեցություն ունենալ Իսրայելի անվտանգության վրա:
«Մենք քննարկել ենք Իսրայելի այս գործողությունները: Մենք դրանք համարում ենք անհարկի, քանի որ Սիրիան ներկայումս չի հարձակվում Իսրայելի վրա: Դա հանգեցնում է հետագա արմատականացման, որն ուղղված է Իսրայելի դեմ: Մենք չէինք ցանկանա դա տեսնել, քանի որ Իսրայելի անվտանգությունը մեզ համար կարևոր է», – հայտարարել է Կալլասն՝ Իսրայել կատարած այցի ժամանակ։
Անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին Դամասկոսում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո իսրայելական բանակը սկսել է հարվածներ հասցնել նախկին սիրիական բանակի ռազմական օբյեկտներին։ Զանգվածային հարվածների են ենթարկվել Սիրիայի տարբեր նահանգներում տեղակայված զինապահեստները, ռազմական օդանավակայանները և հակաօդային պաշտպանության համակարգերը։ Ուրբաթ իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Պալմիրայի ռազմական օդանավակայանին և սիրիական արաբական ռազմաօդային ուժերի T-4 բազային, որը գտնվում է Պալմիրայի և Հոմսի միջև։