26 Մար
2025
7.3° c ԵՐԵՎԱՆ
0.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայում արձագանքել են ադրբեջանական մամուլում տարածում գտած այն պնդմանը, թե հայ-թուրքական սահմանը բացվել է՝ առանց Բաքվին տեղյակ պահելու

Թուրքիայում արձագանքել են ադրբեջանական մամուլում տարածում գտած այն պնդմանը, թե հայ-թուրքական սահմանը բացվել է՝ առանց Բաքվին տեղյակ պահելու

Թուրքիայի նախագահի աշխատակազմի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հրապարակել է մամուլի հաղորդագրություն, որում ասվում է.

«Որոշ լրատվամիջոցներում տեղ գտած «Թուրքիայի անսպասելի քայլը. սահմանը բացվեց հայերի համար, Բաքուն անտեղյակ մնաց» պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Ալիջան սահմանային անցակետը բացվել է միայն Հայաստանից Սիրիա մեր երկրի տարածքով մարդասիրական օգնության շարասյան անցումն ու վերադարձն ապահովելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։

Ըստ թուրքական կողմի՝ 1992թ․ նախարարների խորհրդի որոշմամբ Ալիջան սահմանային անցակետին տրվել է ժամանակավոր սահմանային անցակետի կարգավիճակ՝ միայն մարդասիրական օգնության տեղափոխման համար։

«Հայաստանի 4 բեռնատարներից բաղկացած մարդասիրական օգնության շարասյունը երեկ Իգդիր նահանգի Ալիջան սահմանային անցակետով մուտք է գործել մեր երկիր՝ Հաթայի/Ջիլվեգյոզու սահմանային անցակետով Սիրիա մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով։ Նախատեսվում է, որ բեռնատարները վաղը կեսօրին կհասնեն Սիրիա։ Այդ բեռնատարները նույն երթուղով կվերադառնան Հայաստան»,- հայտնել են գերատեսչությունից։

Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնից նշել են, որ Ալիջան անցակետն օգտագործվել է կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների կողմից 2024թ. հուլիսի 30-ին սահմանին կայացած հինգերորդ փուլի բանակցությունների շրջանակներում փոխադարձ անցումների համար։

«Այս անցակետն օգտագործվում է նաև Թուրքիա-Հայաստան սահմանային հանձնաժողովների կողմից սահմանային հարցերի վերաբերյալ իրենց հանդիպումների շրջանակներում»,- ասված է հայտարարությունում։

Ռազմագերիներ