26 Մար
2025
8.2° c ԵՐԵՎԱՆ
0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սպիտակ տունը դրական է գնահատում Սաուդյան Արաբիայի բանակցությունները․ Reuters

Սպիտակ տունը դրական է գնահատում Սաուդյան Արաբիայի բանակցությունները․ Reuters

Վաշինգտոնի վարչակազմը դրական է գնահատում Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունները և շուտով մտադիր է դրական հայտարարություն անել․ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրին։

Ըստ աղբյուրի՝ «բանակցությունները, որոնք Թրամփի վարչակազմի փորձագիտական ​​խմբերը վարում են Էր Ռիադում, չափազանց լավ են ընթանում»։

«Մենք ակնկալում ենք, որ շուտով դրական հայտարարություն կարվի»,- հավելել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Ալ Ռիադում ավարտվել է Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը ավելի քան 12 ժամ տևած խորհրդակցություններից հետո, որի ընթացքում քննարկվել են ուկրաինական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։

Ռազմագերիներ