25 Մար
2025
10° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանի պոպուլիզմը կհանգեցնի ողբերգական հետևանքների․ Pravda.ru

Փաշինյանի պոպուլիզմը կհանգեցնի ողբերգական հետևանքների․ Pravda.ru

Հայաստանի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովը հավանություն է տվել և Եվրամիությանը հանրապետության անդամակցության գործընթացն սկսելու մասին օրինագիծը նիստի օրակարգում ընդգրկելուն։

ՌԴ ԱԳՆ արդի միջազգային խնդիրների ինստիտուտի Գլոբալ հետազոտությունների և միջազգային հարաբերությունների կենտրոնի ղեկավար Վադիմ Կոզյուլինը Pravda.ruի հետ զրույցում նշել է, որ Հայաստանը, չպետք է հույս ունենա ԵՄ «անվտանգության հովանոցի» կամ տնտեսության մեջ ներդրումների վրա։ «Սրանք կեղծ ակնկալիքներ են, քանի որ ԵՄն ընդհանուր սահման չունի խնդրահարույց Հայաստանի հետ: Բացի այդ՝ ԵՄին բավականն են իր խնդիրները»,- նշել է փորձագետը՝ հավելելով, որ, ամենայն հավանականությամբ, Երևանը երկար ժամանակ կպահվի երկրորդ պլանի վրա, հատկապես, եթե Ադրբեջանի հետ հակամարտությունը շարունակվի։

Ըստ Կոզյուլինի՝ Ռուսաստանը կարձագանքի ԵՄին Հայաստանի անդամակցության ընթացակարգի մեկնարկին, քանի որ ԵԱՏՄ անդամ է և մեծ օգուտներ է ստանում աշխատանքի, կապիտալի, ապրանքների և ծառայությունների ընդհանուր շուկայից։ Երևանը գիտի, որ կարող է կորցնել այդ առավելությունները։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության շահերից չի բխում, որ այս գործընթացը գնա իր հունով։ Փորձագետների գնահատականներով՝ ԵԱՏՄից դուրս գալը Հայաստանի վրա կարժենա ՀՆԱի 30-40%-ը։ Ավելին, ԵՄ բոլոր պոտենցիալ անդամները պետք է իրենց օրենքները համապատասխանեցնեն եվրոպական իրավունքի սկզբունքներին։ Սա Երևանի համար կնշանակի հակառուսական պատժամիջոցներին միանալու և Ուկրաինային զենք մատակարարելու անհրաժեշտություն, ինչը Հայաստանն ինքնաբերաբար կտեղափոխի Ռուսաստանի Դաշնության համար ոչ բարեկամ երկրների կատեգորիա։ Ինչպես նշվել է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առջև այժմ երկու չափազանց բարդ խնդիր է դրված՝ պահպանել իշխանությունը 2026 թվականին և անցկացնել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե։ Դեռ մեկ տարուց ավելի է մնացել հաջորդ խորհրդարանական ընտրություններին։ Փաշինյանի գործողությունների հավանության կարևոր ցուցիչ են լինելու մարտի 30-ին Գյումրիի ՏԻՄ ընտրությունները, որտեղ իշխանական թեկնածուն այս պահին զիջում է առաջին տեղը մյուս ուժերին։

Ռազմագերիներ