29 Մար
2025
20.1° c ԵՐԵՎԱՆ
15.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ավելի շատ բան կախված է լինելու Իրանի և ԱՄՆ հարաբերությունների դինամիկայից․ Սուրեն Սարգսյան

Ավելի շատ բան կախված է լինելու Իրանի և ԱՄՆ հարաբերությունների դինամիկայից․ Սուրեն Սարգսյան

Չէի շտապի մեկ հեռախոսազանգով պայմանավորված պնդել, որ ամերիկյան կողմը Հարավային Կովկասում սկսելու է ակտիվություն ցուցաբերել կամ հայ-ադրբեջանական պայմանագիրը ստորագրելու միջնորդ լինել. այս մասին գրել է Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Առավել կարևոր է հետևել այլ հեռախոսազանգերին և զարգացումներին որոնք տեղի են ունենում Պուտինի և Թրամփի միջև, որոնք նոր իրաողություններ են ձևավորում աշխարհում: Մեր մասով ավելի շատ բան կախված է լինելու Իրանի և ԱՄՆ հարաբերությունների դինամիկայից, դրանց դրական կամ բացասական զարգացումներից:

Իհարկե Թրամփը կարող է փորձել խաղաղության պայմանագրի միջնորդ լինել, բայց դրա համար մի շարք հանգամանքներ կան և դրա մասին գրել եմ այստեղ։

Միացյալ Նահանգները բալանսավորող և զսպող գործոն էր հանդիսանում Հարավային Կովկասում իր ներկայությամբ, փափուկ ուժի առկայությամբ, ՆԱՏՕ-ում ծանրակշիռ դերակատարությամբ, Ռուսաստանի հետ մրցակցությամբ: Հիմա բոլոր այս գործոնները չկան և ԱՄՆ-ն նոր գործիքակազմ պետք է մշակի ազդեցության պահպանման և բալանսավորման համար»,– գրել է նա։

Ռազմագերիներ