29 Մար
2025
21° c ԵՐԵՎԱՆ
16.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսպանիան, Իտալիան և Ֆրանսիան մերժում են ԵՄ-ին վերազինելու ԵՀ-ի ղեկավարի ծրագիրը․ Politico

Իսպանիան, Իտալիան և Ֆրանսիան մերժում են ԵՄ-ին վերազինելու ԵՀ-ի ղեկավարի ծրագիրը․ Politico

Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի իշխանությունները հրաժարվում են Եվրոպային վերազինելու ծրագրից, որն առաջարկել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը. այս մասին հայտնում է Politico թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Պարբերականի տեղեկություններով՝ այդ երկրները «մերժում են վարկերի միջոցով պաշտպանական ծախսերի ավելացման Եվրահանձնաժողովի ծրագիրը՝ վախենալով առանց այն էլ ծանր պարտքի բեռի ավելացումից»։

ԵՄ բարձրաստիճան դիվանագետն ասել է, որ որոշ երկրներ լուրջ կասկածներ ունեն ծրագրի իրագործելիության վերաբերյալ և փորձում են խուսափել պարտքի հետագա աճից։ «Փակուղին կարող է խափանել Բրյուսելի՝ Եվրոպայից ավելի շատ զենք Ուկրաինա ուղարկելու ծրագրերը»,-ասված է հրապարակման մեջ։ 

Ֆոն դեր Լեյենը նախկինում ներկայացրել էր Միությունը 800 միլիարդ եվրոյի չափով վերազինելու ծրագիր, նպատակով ԵՄ երկրները պաշտպանության համար մինչև 150 միլիարդ եվրո պարտք պետք է վերցնեին։ ԵՀ-ն կցանկանար այդ գումարը վերցնել կապիտալի շուկաներից, այնուհետև վարկերի տեսքով փոխանցել պետություններին՝ պայմանով, որ նրանք միասին զենք գնեն Եվրոպայից։ Բրյուսելի պլանների համաձայն՝ այդ միջոցների մի մասը կարող է ուղղվել Ուկրաինայի համար զենքի արտադրությանը։

Ռազմագերիներ