29 Մար
2025
22.1° c ԵՐԵՎԱՆ
17.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանն ու Սիմոնյանը բազմաթիվ հայտարարություններ են արել տարբեր ուղղություններով, և նրանց ոչ մի կողմ չի կարող վստահել․ Զատուլին

Փաշինյանն ու Սիմոնյանը բազմաթիվ հայտարարություններ են արել տարբեր ուղղություններով, և նրանց ոչ մի կողմ չի կարող վստահել․ Զատուլին

ՀՀ իշխանությունների նախկին հույսն ԱՄՆ վարչակազմի և Արևմուտքի ընդհանուր դիրքորոշման վրա անհիմն էր: Ռուսաստանն ու ԱՄՆն սկսել են վերականգնել հարաբերությունները․ նշել է Պետդումայի ԱՊՀ գործերի և եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ «Свободная Пресса»ի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ այս իրավիճակում Փաշինյանին այնքան էլ հարմար չի ինտրիգներով զբաղվելը, համենայն դեպս, Ամերիկայի հետ։ Ինչ վերաբերում է Ֆրանսիային, որը միշտ ավելի շատ է արձագանքել Հայաստանի խնդիրներին, քան արևմտյան որևէ երկիր, Փաշինյանն այստեղ այլ խնդիր ունի։ «Նա իրեն դիրքավորում է որպես «խաղաղության վարչապետ» և ձգտում է խաղաղության պայմանագրի կնքման Ադրբեջանի հետ։ Իսկ Փարիզը շատ տհաճ հայտարարություններ է արել Ադրբեջանի հասցեին։ Արդյունքում՝ Փաշինյանը սկսել է բարեկամական ժեստեր անել Ռուսաստանի նկատմամբ։ Նա արդեն հայտարարել է, որ գնում է Մոսկվա՝ Կարմիր հրապարակ, հաղթանակի 80-ամյակին», – նշել է Զատուլինը։

Այդուամենայնիվ, ՌԴ պատգամավորը չի շտապում վստահել Փաշինյանին և գնահատական տալ նրա ժեստերին։ «Ինձ թվում է՝ Փաշինյանի և Սիմոնյանի կուրսը մնում է նույնը․ նրանք ամբողջ ուժով փորձում են հեռանալ հետխորհրդային տարածքից՝ հույս ունենալով, որ դա Արևմուտքում իր արդյունքը կտա։ Պայմանավորված այն հանգամանքով, որ Արևմուտքը ներկայումս այլ հարցեր է լուծում՝ Փաշինյանը որոշել է դանդաղեցնել իր քայլերը», – նշել է Զատուլինը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի հետ կապված հարցերը լուծվում են, խզում է առաջացել ԱՄՆի և Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի միջև։ Հիմա Հայաստանի ժամանակը չէ, և Փաշինյանը դա հասկանում է։ Ուստի՝ սովորությունից դրդված, դիմում է Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Բայց Փաշինյանն ու Սիմոնյանն արդեն բազմաթիվ հայտարարություններ են արել տարբեր ուղղություններով, և նմանվում են մարդկանց, ում ոչ մի կողմ չի կարող վստահել։ Անդրադառնալով հայթուրքական հարաբերություններին՝ Զատուլինն ընդգծել է, որ հայերի մեծ մասը թուրքերին ընկալում է որպես թշնամի ժողովուրդ։ Փաշինյանն, իր հերթին, փորձում է շրջել էջը։ Նա մերժել է Ցեղասպանությունը ճանաչելու համահայկական պահանջը։

Ռազմագերիներ