
Գլխավոր դատախազը միջնորդեց Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու համար
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում ներկայացրեց պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։ Միջնորդագիրը պաշտոնապես ուղարկված է Ազգային ժողով և հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում՝ նշեց դատախաղը։
«Քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել են, որ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ, քրեական օրենսգրքի 438 հոդվածի երրորդ մասի երկրորդ կետով և 435 հոդվածի երրորդ մասի երրորդ կետով հարուցել հանրային քրեական հետապնդում։ Ուստի քրեական դատավարության օրենսգրքի 38 հոդվածի առաջին մասի 14-րդ կետի պահպանմամբ 2025 թվականի մարտի 7-ին հսկող դատախազի կողմից ներկայացվել է առաջարկություն»,- ասել է Վարդապետյանը։
Վարդապետյանը, ներկայացնելով ձեռքի տակ եղած բոլոր փաստարկները, տվեց համաձայնությունը Հովիկ Աղազարյանի նկատմամբ երկու դրվագով քրեական հետապնդում հարուցելու մասին։ Նշեց նաև, որ հանցանքին մասնակցած մյուս անձանց վերաբերյալ քրեական վարույթի մասը անջատվել է արդեն և Ազգային ժողովի նիստից հետո վարույթն ամբողջությամբ կուղարկվի դատարան։