29 Մար
2025
23° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն որոշ բացառություններ կանի մաքսատուրքերի սահմանումից, բայց ոչ շատ. Թրամփ

ԱՄՆ-ն որոշ բացառություններ կանի մաքսատուրքերի սահմանումից, բայց ոչ շատ. Թրամփ

Միացյալ Նահանգները մտադիր է բացառություններ անել բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների համար սահմանած մաքսատուրքերից, սակայն այդ բացառությունները շատ չեն լինի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարաել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ոչ չափից շատ: Ոչ չափից շատ բացառություններ: Ես չեմ ցանկանում, որ չափից շատ բացառություններ լինեն…. Մյուս երկրները կողոպտել են մեզ 45-50 տարի, դրանից ավելի: Մենք միշտ եղել ենք մեղմ և թույլ: Իրավիճակը եղել է գործնականում այնպիսին, որ մեզ մոտ եղել են մարդիկ, որոնք գաղափար չեն ունեցել, թե ինչով են զբաղվել», – կարծում է Թրամփը:

Մարտի 4-ին ԱՄՆ վարչակազմը 25% մաքսատուրքեր է սահմանել Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող բոլոր ապրանքների նկատմամբ, ինչպես նաև բարձրացրել է Չինաստանից ապրանքների մաքսատուրքերը 10%-ից մինչև 20%։ Մարտի 6-ին Թրամփն ստորագրել է հրամանագրեր, որոնցով մինչև ապրիլի 2-ը հետաձգվել է Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների համար 25% մաքսատուրքերի սահմանումը։ Նա նշել է, որ այդ օրվանից հետո նման մեղմացումներ չեն լինի։

Բացի այդ, Թրամփն ավելի վաղ  հայտարարել էր ապրիլի 2-ից ԱՄՆ ներմուծվող ապրանքների համար նոր, պատասխան մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին: Նրա խոսքով՝ Եվրամիությունը, Չինաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Մեքսիկան և Կանադան ԱՄՆ-ից շատ ավելի բարձր մաքսատուրքեր են գանձում, քան Միացյալ Նահանգները` նրանցից:

Ռազմագերիներ