31 Մար
2025
16.4° c ԵՐԵՎԱՆ
7.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանն ու ՀՀ անվտանգային հարցերը․ ինչպե՞ս աշխատել բնական դաշնակցի հետ

Իրանն ու ՀՀ անվտանգային հարցերը․ ինչպե՞ս աշխատել բնական դաշնակցի հետ

Իրանը Հայաստանին կարող է տալ ավելին, քան պարզապես տարածաշրջանային ազդեցությունն է, գաղափարախոսությունն ու քաղաքական դիրքը թույլ են տալիս, որ Իրանը լինի Հայաստանի բնական դաշնակիցը, ինչը պետք է ամրագրվի իրավաբանական մակարդակում․ ABC media-ի եթերում հեռարձակվող «Հատուկ ռեժիմ» փոդքասթի ընթացքում ասել է Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը։

Փոդքաստի ընթացքում քննարկվել են Իրանի Իսլամական Հանրապետության հետ դաշնակցային հարաբերությունների ազդեցությունը Հայաստանի անվտանգային քաղաքականության վրա, ինչպես նաև տարածաշրջանային կայունության և ռազմավարական համագործակցության հեռանկարները։ Այս հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի արտաքին քաղաքականության համար, քանի որ Իրանը կարող է լինել Հայաստանի բնական դաշնակիցը ոչ միայն տնտեսական և քաղաքական, այլև անվտանգության ոլորտներում։

«Իրանին նախ համարում եմ մեզ բնական դաշնակից, և, այսպես թե այնպես, վերջին տարիներին մենք տեսնում ենք ոչ միայն տեսական, այլև պրակտիկ ապացույցներ։ Իրանի տեղն ու դերը, անկախ գործող վարչակարգից, հայության համար կենսական են նախ այն պատճառով, որ մեր պատմությունը կիսված է․ մենք բարեկամ ու եղբայր ժողովուրդներ ենք, պետականության առումով Իրանը մեզանից մի 500 տարի առաջ է, սակայն մեծ հաշվով շատ ընդհանրություններ ունենք, թե՛ մշակութային, թե՛ պատմական առումով»,– ասել է Գասպարյանը։

Քաղաքագետի խոսքով` Իրանը 47 տարի է գտնվում է բլոկադայի մեջ և, չնայած բարդ իրավիճակին, նրանք կարողացել են զարգացնել աշխարհում ամենահզոր հրթիռային համակարգերը՝ նավթից և բնական ռեսուրսներից անկախ։ 

«1998-ին ՄԱԿ-ամբիոնում Խաթամին, ի հակադրություն Սամուել Հանթինգտոնի քաղաքակրթությունների բախման տեսության, առաջ  քաշեց երկխոսություն՝ մեջերելով Հայաստանի օրինակը` որպես լավագույն մոդել»,– նշել է նա։

«Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, վերլուծաբան Կարեն Բեքարյանի խոսքով  բոլոր հիմքերն առկա են  Իրանի Իսլամական Հանրապետության հետ աշխատելու և հասնելու արդյունքների այն հարցերում, որոնք Հայաստանի համար  ունեն կենսական նշանակություն։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ռազմագերիներ