30 Մար
2025
24.1° c ԵՐԵՎԱՆ
19.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հիմա միայնակ գործելու ժամանակը չէ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Հիմա միայնակ գործելու ժամանակը չէ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Վարշավայի Տնտեսագիտության դպրոցում դասախոսության ժամանակ վճռականորեն հավանություն է տվել Դաշինքի դերին՝ հայտարարելով Եվրոպային և ԱՄՆ-ին, որ աճող աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում «այժմ միայնակ գործելու ժամանակը չէ»․ գրում է The Guardian-ը:

«Գիտեմ, որ կան հարցեր անդրատլանտյան կապերի և եվրոպական անվտանգությանը Միացյալ Նահանգների հավատարմության վերաբերյալ: Հնչում է կոշտ հռետորաբանություն: Առևտրի և մաքսատուրքերի վերաբերյալ բարդ բանավեճեր են ընթանում Եվրոպայի և Ամերիկայի միջև, և եվրոպական ինքնավարության գաղափարները վերակենդանացնելու կոչեր են հնչում: Թույլ տվեք հստակություն մտցնել. հիմա միայնակ գործելու ժամանակը չէ՝ ո՛չ Եվրոպայի, ո՛չ Հյուսիսային Ամերիկայի համար։ Համաշխարհային անվտանգության մարտահրավերները չափազանց մեծ են մեզանից որևէ մեկի համար միայնակ դիմակայելու համար: Երբ խոսքը վերաբերում է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի անվտանգության ապահովմանը, ՆԱՏՕ-ին այլընտրանք չկա»–ասել է նա։

Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ «առանց ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Կանադայի, Նորվեգիայի և Իսլանդիայի անհնար է պատկերացնել Եվրոպայի պաշտպանությունը, և ոչինչ չի կարող փոխարինել Ամերիկայի միջուկային հովանոցին, որը մեր անվտանգության գլխավոր երաշխավորն է»։

Ռյուտեն ընդգել է, որ «միանգամայն վստահ է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում ՆԱՏՕ-ին և 5-րդ հոդվածին»:

Ռազմագերիներ