30 Մար
2025
24.4° c ԵՐԵՎԱՆ
18.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խոզնավարում կրկին կրակոցների ձայներ են լսվել

Խոզնավարում կրկին կրակոցների ձայներ են լսվել

Գիշերը Սյունիքի Խոզնավար գյուղում կրկին կրակոցների ձայներ են լսվել․ ABC mediaի հետ զրույցում գյուղի բնակիչներից Մարգարիտա Հարությունյանը պատմեց, որ կրակոցները եղել են մարտի 26-ի գիշերը՝ ժամը 22:30-ին, կեսգիշերն անց, իսկ մյուս կրակահերթն էլ մարտի 27-ին՝ առավոտյան 4:30-ի մոտակայքում:

«Մեծահասակների համար արդեն սովորական է դարձել, հիմնականում գյուղի փոքրներն են վախենում: Գյուղի տղամարդիկ տեսել են, որ երեկոյան ԵՄ դիտորդներն են ժամանել, ասում են՝ ամբողջ գիշեր դիրքերում են անցկացրել»,–պատմեց Մարգարիտա Հարությունյանը:

Բնակիչի խոսքով՝  մարդկանց տներից ու կտուրներից փամփուշտների դատարկ պարկուճներ են գտել, ու տարել գյուղապետարան, թեպետ իրենց էլ են հասել լուրերը, որ ադրբեջանցիները միայն օդ են կրակում:

«Այս վիճակն արդեն մի քանի օր է՝ շարունակվում է,  նոր բան չէ: Միակ տարբերությունն այն է, որ այս գիշեր մի փոքր կարճ է տևել կրակահերթը»,-մանրամասնեց Մարգարիտա Հարությունյանը:

Ռազմագերիներ