31 Մար
2025
15.2° c ԵՐԵՎԱՆ
7.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե Բաքուն և Երևանը չկարողանան արագ ընդհանուր լեզու գտնել, ապա դա կարող է տարածաշրջանի ապագայի համար ամենամեծ բացթողումը լինել․ Carnegie 

Եթե Բաքուն և Երևանը չկարողանան արագ ընդհանուր լեզու գտնել, ապա դա կարող է տարածաշրջանի ապագայի համար ամենամեծ բացթողումը լինել․ Carnegie 

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության փաստաթղթի ներկայիս տեքստն այնքան ակնհայտ է, որ երբ այն հրապարակվի, բանակցողները պետք է բացատրեն, թե ինչու՞ այդքան երկար ժամանակ պահանջվեց նման տարրական փաստաթուղթը ամաձայնեցնելու համար. նշվել է Carnegie վերլուծական կենտրոնի կայքում հրապարակված հոդվածում։

Ընդգծվել է, որ Երևանի ցանկացած փորձ, օրինակ՝ քննարկելու ղարաբաղցի հայերի իրավունքները կամ երկխոսությանը նոր միջնորդներ ներգրավելու վերաբերյալ, Բաքվում ընկալվել է որպես գործընթացի ձգձգում։ Նման քայլերը հանգեցրել են ոչ միայն բանակցությունների խզմանը, այլև՝ նոր էսկալացիաների, Հայաստանի տարածքային կորուստների և Ադրբեջանի դիրքերի հետագա ամրապնդման։ Ինչպես նշել է արևմտյան դիվանագետներից մեկը, «Բաքուն թույլ չի տա, որ որևէ մեկը գողանա իր հաղթանակը»: Ձգձգումների մյուս պատճառն այն է, որ այս պահին Ադրբեջանին առանձնապես պետք չէ Հայաստանի հետ հաշտության պայմանագիրը։ Հարևանի հետ հարաբերություններում ամենահրատապ խնդիրներն արդեն լուծված են. Լեռնային Ղարաբաղը գտնվում է Բաքվի լիակատար վերահսկողության տակ։

Բացի այդ՝ Բաքուն 2020 թվականից հետո կարողացել է իր մարտական դիրքերը հաստատել Հայաստանի հետ սահմանի երկայնքով առավել շահավետ ռազմավարական կետերում։ Խաղաղության պայմանագրի հրատապ անհրաժեշտության բացակայությունը թույլ է տալիս Ադրբեջանին նոր պայմաններ առաջ քաշել դրա ստորագրման համար։

Հայաստանին հաշտության պայմանագիր է պետք ոչ միայն Ադրբեջանի հետ նոր պատերազմի վտանգը նվազեցնելու, այլև՝ Թուրքիայի հետ սահմանը բացելու համար։ «Միևնույն ժամանակ, հնարավոր է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման ժամանակը մոտենում է ավարտին։ Մինչ այժմ կովկասյան խաղաղության դիվանագիտության հաջողությունները մեծապես պայմանավորված էին նրանով, որ Մոսկվան շեղված էր Ուկրաինայի հետ սեփական պատերազմով։ Բայց եթե մոտ ապագայում ԱՄՆ-ին և Ռուսաստանին հաջողվի ինչ-որ կերպ սառեցնել ռազմական գործողությունները ուկրաինական ճակատում, Մոսկվան կարող է ռեսուրսներ ազատել Հարավային Կովկասի համար», – նշվել է հոդվածում։ Ինչպես ընդգծվել է, Եթե Հարավային Կովկասի խաղաղ ապագայի համար կան անկեղծ կողմնակիցներ, ապա այժմ գործելու ժամանակն է։ Նոր խճանկարի բոլոր հիմնական տարրերն արդեն հավաքվել են։ Եթե Բաքուն և Երևանը չկարողանան արագ ընդհանուր լեզու գտնել, ապա դա կարող է լինել ամենամեծ բաց թողնված հնարավորություններից մեկը ոչ միայն իրենց 35-ամյա հակամարտության, այլև՝ միգուցե ողջ տարածաշրջանի ապագայի համար:

 

Ռազմագերիներ