01 Ապր
2025
10.4° c ԵՐԵՎԱՆ
6.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գյումրեցին մարտի 30-ին իր ձայնը տալու է ընդդիմադիր թեկնածուներից որևէ մեկին, ճնշել չի ստացվի․ Ռուբեն Մխիթարյան

Գյումրեցին մարտի 30-ին իր ձայնը տալու է ընդդիմադիր թեկնածուներից որևէ մեկին, ճնշել չի ստացվի․ Ռուբեն Մխիթարյան

Շատ կանխատեսելի է օրվա իշխանությունների սցենարը, ոչ մի զարմանալու բան տեղի չի ունենում․ հայտարարել է Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը՝ իր աջակցությունը հայտնելով «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանին, որի տանն ու շտաբում խուզարկություն էր տեղի ունեցել, ձերբակալվել են հայրն ու որդին։

«Իհարկե, սա ծիծաղելի է, իհարկե, շատ ափսոս է, որ ժողովրդավարության բաստիոնում նման բաներ են տեղի ունենում, բայց ոչ մի զարմանալու բան չկա։ Մենք 7 տարի այդ միջավայրում ենք ապրում ու ես ընդհանրապես չէի կասկածում, որ այսպես է լինելու»,-ասել է նա։

Խոսելով Փաշինյանի «ջղաձգումների մասին»՝ Մխիթարյանն ասել է, որ նա ճնշումների տակ է․ «Ալիևը ճնշում է, Ամերիկան ճնշում է, Ռուսաստանը ճնշում է, երևի Աննան ճնշում է, Գյումրիի ընտրությունները ու ենթադրյալ արդյունքները ճնշում են, դե այդ մարդը ինչ-որ մի ձևով պիտի հոգեկան բավարարվածություն ստանա»,-ասել է նա։

Ռուբեն Մխիթարյանը վստահ է՝ սա գյումրեցիների որոշման վրա սա ոչ մի կերպ չի ազդելու։

«Ես վստահ եմ, որ ոչ մի տեսակի վախի մթնոլորտ Գյումրիում չի լինելու, որովհետև գյումրեցին վախկոտ չէ, գյումրեցին մարտի 30-ին, ինչպես և որոշել է, գնալու է ընտրատեղամաս և ձայնը տալու է ընդդիմադիր թեկնածուներից որևիցե մեկին։ Եթե իրենց թվում է, որ այսպիսով կարողանալու են ճնշել թե տվյալ ընդդիմադիր թեկնածուին»,-ասել է Մխիթարյանն ու հավելել, որ առնվազն մանկամիտ պետք է լինել՝ կարծելու համար, որ նման մեթոդներով հնարավոր է ճնշել։

Ռազմագերիներ