31 Մար
2025
18° c ԵՐԵՎԱՆ
10.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՏՀ առևտրի հարցերով կոլեգիան պարզաբանել է, թե ինչու նույն պետությունը չի կարող միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին

ԵՏՀ առևտրի հարցերով կոլեգիան պարզաբանել է, թե ինչու նույն պետությունը չի կարող միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով կոլեգիան պարզաբանել է, թե ինչու նույն պետությունը չի կարող միաժամանակ անդամակցել և՛ Եվրասիական տնտեսական միությանը, և՛ Եվրամիությանը։

ԵՏՀ առևտրի հարցերով կոլեգիան թեմային անդրադարձել է՝ պատասխանելով Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին։

-Եթե նայենք տեխնիկական և իրավական տեսանկյուններից, որո՞նք են առանցքային տարբերությունները Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև առևտրային տեսանկյունից։ Ինչո՞ւ նույն պետությունը չի կարող միաժամանակ լինել և՛ Եվրամիության, և՛ Եվրասիական տնտեսական միության անդամ։  

-Իրավական տեսանկյունից ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն հանդիսանում են մաքսային միություններ, որոնք ստեղծվել են միջազգային առևտրային իրավունքի շրջանակում, և դա է պատճառը, որ նույն պետությունը չի կարող միաժամանակ անդամակցել երկու միություններին: Այն պետությունը, որն արդեն փոխանցել է իր առևտրային քաղաքականության լիազորությունները ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին, չի կարող կրկնակի մասնակցել նմանատիպ գործընթացների մյուս միության շրջանակում։

Հայաստանի խորհրդարանը մարտի 26-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մարտի 27-ին հայտարարել է, որ «Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, քանի որ հնարավոր չէ միաժամանակ երկու աթոռի վրա նստել»։ Օվերչուկը շեշտել է, որ նույն պետությունը չի կարող միաժամանակ և՛ ԵՄ-ի անդամ լինել, և՛ ԵԱՏՄ-ի։ Օվերչուկը նաև հայտարարել է, որ Մոսկվան ստիպված կլինի վերանայել Երևանի հետ տնտեսական հարաբերությունների ամբողջ համալիրը, եթե Հայաստանը գնա Եվրամիություն։

Ռազմագերիներ