31 Մար
2025
17.1° c ԵՐԵՎԱՆ
12.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դատարանն ազատ է արձակել Մարտուն Գրիգորյանի դաշինքի շտաբի անդամին․ փաստաբան

Դատարանն ազատ է արձակել Մարտուն Գրիգորյանի դաշինքի շտաբի անդամին․ փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը հենց այս պահին ՄԵՐԺԵՑ Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքի շտաբի անդամ Սուրեն Գասպարյանի նկատմամբ վարչական հսկողություն կիրառելու քննչական մարմնի միջնորդությունը. այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Դատարանում դաշինքի անդամին պաշտպանում էր «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Սերգեյ Հարությունյանը։ Սուրենն ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Սա առաջին հաղթանակն է»,–գրել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ մարտի 27–ին Գյումրիում խուզարկություններ էին իրականացվել «Մեր քաղաքը» դաշինքի և «Մայր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբերում և աջակիցների տներում։ Խուզարկություններին հաջորդել էին ձերբակալությունները։

Ռազմագերիներ