31 Մար
2025
16.2° c ԵՐԵՎԱՆ
14.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքական իշխանությունները զանգվածային արգելքներ են սահմանում լրատվամիջոցների նկատմամբ

Թուրքական իշխանությունները զանգվածային արգելքներ են սահմանում լրատվամիջոցների նկատմամբ

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը 10 օրով դադարեցրել է Sözcü TV հեռուստաընկերության հեռարձակումը՝ ի պաշտպանություն բանտարկված ընդդիմադիր Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի զանգվածային ցույցերը լուսաբանելիս օրենքը խախտելու համար։

«Գերագույն խորհուրդը հեռուստաալիքի վերաբերյալ որոշ մեկնաբանություններ համարել է որպես «ատելության և թշնամանքի հրապարակային հրահրման կոչեր»,- նշվում է զեկույցում։

Բացի այդ, կարգավորող մարմինն արգելել է Halk TV-ի և Tele 1-ի հինգ հաղորդումների հեռարձակումը` միաժամանակ վարչական տուգանք կիրառելով նրանց նկատմամբ։

Տուգանքներ են կիրառվել նաև NOW TV և Ak ll հեռուստաալիքների նկատմամբ։ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը, որը ներկայացնում է Իմամօղլուն, դատապարտել է հեռուստաալիքների արգելման որոշումը՝ այն անվանելով «ժողովրդավարական նորմերի և գրաքննության կոպիտ խախտում»։

Ռազմագերիներ