
Սահմանապահ Խոզնավարում այս գիշեր կրակոցներն ավելի շատ են եղել
Սյունիքի սահմանամերձ Խոզնավար գյուղում գիշերն ավելի անհանգիստ է եղել, քան բոլոր նախորդ օրերին: Գյուղի բնակիչներից Մարգարիտա Հարությունյանը ABC media-ի հետ զրույցում պատմել է, որ ադրբեջանցիներն այս գիշեր կրակել են չորս անգամ:
«Այս գիշեր կրակահերթը չորս անգամ է եղել մարտի 27-ի երեկոյան 22:30-ին, կեսգիշերն անց 00:30-ին, 02:30 և 04:30-ին: Էս գիշեր ավելի անhանգիստ ենք եղել, ավելի շատ են կրակել: Ճիշտ է բնակիչների վրա չեն կրակում, օդ են կրակում, բայց դատարկ պարկուճները հետո մեր տանիքներից ենք հավաքում»,-պատմել է Մարգարիտան:
Բնակիչը հավելել է, որ թեև ասում էին, թե կրակոցները պայմանավորված են Ադրբեջանում այս օրերին նշվող Նովրուզով, բայց դա էլ ավարտվեց, իսկ կրակոցները դեռ շարունակվում են:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ Ադրբեջանը անկանոն կրակում է Սյունիքի սահմանապահ համայնքների սահմաններին, ձայներն ավելի շատ լսելի են Խոզնավարից ու Խնածախից: