01 Ապր
2025
10.4° c ԵՐԵՎԱՆ
6.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ճաղերի հետևում հայտնվելու Գյումրու մոդելը կարող է օրինակ ծառայել հետագա ընտրությունների համար․ Մամիկոն Ասլանյան

Ճաղերի հետևում հայտնվելու Գյումրու մոդելը կարող է օրինակ ծառայել հետագա ընտրությունների համար․ Մամիկոն Ասլանյան

Հաղթանակից հետո ճաղերի հետևում հայտնվելու պրոցեսը միտված է ընտրությունների նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքի պակասեցմանըայսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։

Նա հիշեցնում է՝ ընտրություններում հաղթելուց հետո ճաղերի հետևում հայտնվելու դառը  և զգայուն փորձ ունի։ Կարծում է, որ այդ ամենն ուղղակի միտված է ՏԻՄ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք սերմանելուն, ընտրությունների մակարդակը զրոյացնելուն և ՏԻՄ-ն իշխանության կցորդ դարձնելուն։

«Այս ռեպրեսիվ երևույթները որևէ կերպ համադրելի չեն այն իրողություններին, որոնք ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը, և տարիներ շարունակ արդեն ՏԻՄ-ի նկատմամբ իրականացվում է գավառամտությամբ զուգորդված, ապօրինություններով համեմված ձեռագիր, որը միտված է տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակը, դրանց նկատմամբ քաղաքացիների վստահության պակասեցմանը, որպեսզի հետագա նաև համապետական այլ պրոցեսների ժամանակ պարբերաբար կիրառել այդ սկզբունքը և ցույց տալ, որ ժողովրդի քվեն որևէ նշանակություն չունի և ժողովուրդը՝ հատկապես մարզերում, ընդամենը գավառական ժողովուրդ են, որոնք այդ քաղաքագիտական կանոնների մեջ չեն տեղավորվում»,-ասել է նա։

Լրագրողի հարցին, թե արդյոք իշխանությունները պատրաստվում են 2026-ին նույնկերպ ավելի մեծ պրոցես կանխել, Ասլանյանը պատասխանեց, որ իշխանությունների համար ընտրությունների գնալը հատուկ մեծ նշանակություն չունի և համապետական կամ արտահերթ ընտրությունների դեպքում Գյումրու մոդելը ինչ-որ ուսուցողական նշանակություն կունենա, եթե, իհարկե, խոսքը երկար ժամանակահատվածի մասին չէ։

Ռազմագերիներ