31 Մար
2025
14.3° c ԵՐԵՎԱՆ
19.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այս պահին արգելում են Հայաստան մուտք գործել ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանին. Ռուբեն Մելիքյան

Այս պահին արգելում են Հայաստան մուտք գործել ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանին. Ռուբեն Մելիքյան

Քիչ առաջ տեղեկացա, որ իշխանություններն այս պահին արգելում են Հայաստան մուտք գործել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին․ այս մասին իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Պարոն Աբրահամյանը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում։ Որքան տեղյակ եմ՝ պարոն Աբրահամյանն ունի նաև ՀՀ քաղաքացիություն, իսկ այդ պայմաններում մուտքի արգելքն իրենից ներկայացնում է ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածի 3-րդ մասի ուղիղ խախտում»,– գրել է նա։

Ռազմագերիներ