31 Մար
2025
14.3° c ԵՐԵՎԱՆ
19.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելի պաշտպանության նախարարը խոստացել է հարվածել Բեյրութին՝ Լիբանանից երկրի հյուսիսի ցանկացած գնդակոծության դեպքում

Իսրայելի պաշտպանության նախարարը խոստացել է հարվածել Բեյրութին՝ Լիբանանից երկրի հյուսիսի ցանկացած գնդակոծության դեպքում

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ երկրի իշխանությունները պատասխանատու են համարում Լիբանանի կառավարությանը Իսրայելի հյուսիսային հատվածի վրա հարձակվելու ցանկացած փորձի համար։

«Լիբանանյան կառավարությունն անմիջական պատասխանատվություն է կրում Գալիլեայի վրա ցանկացած հարձակման համար: Մենք կապահովենք Գալիլեայի ժողովրդի անվտանգությունը և ուժով կգործենք ցանկացած սպառնալիքի դեմ», – նշել է նախարարը՝ խոստանալով, որ առանց Իսրայելի հյուսիսում խաղաղության, «Բեյրութում խաղաղություն չի լինի»:

Գալիլեան պատմական շրջան է Իսրայելի հյուսիսում՝ Լիբանանի հետ սահմանին։

Մարտի 28-ի գիշերը Լիբանանից երկու հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ՝ մեկը խոցվել է, երկրորդն ընկել լիբանանյան տարածքի վրա։ Սա մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ նման դեպքն է։ «Հեզբոլլահին» առնչվող «Ալ Մանար» թերթը հաղորդում է, որ արձակումներից հետո Իսրայելը առավոտյան հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող ԱնՆաբաթիա և Խիամ քաղաքների տարածքում գտնվող թիրախներին:

2024 թվականի նոյեմբերին իսրայելական զինվորականները և «Հեզբոլլահը» դադարեցրել են ռազմական գործողությունները՝ կնքելով հրադադարի համաձայնագիր, որով Իսրայելի պաշտպանության բանակն աստիճանաբար պետք է դուրս գար Լիբանանի տարածքից և իր դիրքերը երկրի հարավում հանձներ լիբանանցի զինվորականներին։ Ավելի ուշ տեղեկություններ եղան Լիբանանից հրետակոծությունների մասին, իսկ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային հատվածին:

 

Ռազմագերիներ