01 Ապր
2025
18.3° c ԵՐԵՎԱՆ
13.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գյումրին քաղաքապետ է ընտրում

Գյումրին քաղաքապետ է ընտրում

9 քաղաքական ուժ, թեժ պայքար, լարված քարոզարշավ։ 9 թեկնածու պայքարում է Գյումրիի քաղաքապետի աթոռի համար։ Ովքե՞ր են քաղաքապետի պաշտոնի համար պայքարող ուժերը։

Գյումրին քաղաքապետ է ընտրում

Իշխանության՝ ՔՊ-ի ներկայացուցիչն ու թեկնածուն Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանն է, որը պաշտոնակատար է նշանակվել ՔՊ-ի կողմից, երբ «Բալասանյան դաշինքը» վայր դրեց մանդատն ու լքեց քաղաքային իշխանությունը։ Մինասյանը մինչև ընտրության մեկնարկն անկուսակցական էր, հետո անդամագրվեց Քաղաքացիական պայմանագրին։

Գյումրին քաղաքապետ է ընտրում

Վարդան Ղուկասյան․ Ղուկասյանը Գյումրիի նախկին քաղաքապետն է, որը կառավարել է քաղաքը 1999-2012 թվականներին։ 13 տարի անց Ղուկասյանը կրկին պայքարելու է քաղաքապետի պաշտոնի համար, այս անգամ՝ գլխավորելով Հայաստանի Կոմունիստական կուսակցության ցուցակը։ Նախքան քարոզարշավի մեկնարկը Ղուկասյանին բերման էին ենթարկել, ապա ժամեր անց՝ ազատ արձակել։ Ղուկասյանն անցնում է մի քանի քրեական գործերով, սակայն վստահ է՝ վայելում է գյումրեցիների վստահությունը։ Վարդան Ղուկասյանն առաջադրվել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության ցուցակով։

Գյումրին քաղաքապետ է ընտրում

Կարեն Մալխասյան. 2021թ․ նոյեմբերից եղել է Գյումրի համայնքի ավագանու անդամ, «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավարն է։ 2023-ին ընտրվել է «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։ 2025 թվականի Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությանը Կարեն Մալխասյանը մասնակցելու է «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով։

Գյումրին քաղաքապետ է ընտրում

Կարեն Սիմոնյան. գործարար, 2022-ից «Քարհատ մեքենա» ՓԲԸ տնօրենն է։ Սիմոնյանը 2024-ին հիմնադրել է «Էկո Նովա» ՍՊԸ-ն։ «ՄԵՆՔ» ՀԿ հիմնադիր է։ Կարեն Սիմոնյանը ընտրությանը մասնակցելու է «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակով։

Գյումրին քաղաքապետ է ընտրում

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ընտրացուցակի առաջին համարը Ազգային անվտանգային վերահսկողական կոմիտեի նախագահ, անկուսակցական Արտյոմ Թումանյանն է:

Գյումրին քաղաքապետ է ընտրում

Լևոն Բարսեղյան. նախկին լրագրող, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր։ Բարսեղյանը 2012 թվականին ընտրվել է Գյումրի համայնքի ավագանու անդամ։ Գյումրու ավագանու անդամ է եղել 2012-2016 թվականներին։ 2016-ի հուլիսի 27-ին ձերբակալվել է սառը զենք պահելու մեղադրանքով, սակայն հուլիսի 29-ին ազատ է արձակվել։ Բարսեղյանը Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցելու է «Եվրադաշինքի» ցուցակով։

Գյումրին քաղաքապետ է ընտրում

«Դեմոկրատական այլընտրանք»-ի ընտրացուցակի առաջին համարը գործարար Արտյոմ Ղարաղազարյանն է: 2016-2021 եղել է Գյումրիի ավագանու անդամ։ 2020-ին «Բնաքար» ՍՊԸ տնօրեն։ 2021-ից հայասա ֆուտբոլային ակումբի հիմնադիր անդամ է։

Գյումրին քաղաքապետ է ընտրում

Մարտուն Գրիգորյան․ 2008-ին Գրիգորյանն առաջադրվել է Գյումրիի քաղաքապետի թեկնածու։ 2012- 2017 թթ․ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր թիվ 34 ընտրատարածքից։ Գրիգորյանն այս պահին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է, ընտրությանը մասնակցում է «Մեր քաղաքը» դաշինքով։

Գյումրին քաղաքապետ է ընտրում

Ռուբեն Մխիթարյան․ հայտնի պրոդյուսեր, հանրության կողմից սիրելի երգերի հեղինակ, որը Գյումրիի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակով։

Ռազմագերիներ