
Սիրիայի իշխանությունը ներկայացրել է երկրի նոր կառավարության կազմը
Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան ներկայացրել է երկրի նոր կառավարության կազմը։ Այս մասին մարտի 29-ին հայտնել է AFP գործակալությունը։ Կառավարության մանդատների մեծ մասը, որը ալ-Շարաան անվանել է «ստեղծման և փոփոխության կառավարություն», ստացել են նրա դաշնակիցները:
Սիրիայի սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարի պաշտոնը բաժին է հասել քրիստոնյա փոքրամասնության ներկայացուցիչ և Բաշար ալ-Ասադի վարչակարգի վաղեմի հակառակորդ Հինդ Քաբավատին։ ԱԳՆ և ՊՆ ղեկավարները պահպանել են իրենց պաշտոնները, որոնք ստացել են ալ-Շարաայի օրոք։
Սիրիայի ժամանակավոր ղեկավարն ընդգծել է, որ կառավարության հիմնական առաջնահերթությունները կլինեն Սիրիայի վերակառուցումը և ուժեղ, կայուն պետության ստեղծումը, որը երաշխավորում է ազգի և յուրաքանչյուր քաղաքացու շահերը, նաև կոռուպցիայի դեմ պայքարը, բանակի զարգացումը և տնտեսության ամրապնդումը։