01 Ապր
2025
20.1° c ԵՐԵՎԱՆ
16.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՄԱՍ-ը համաձայն է ազատ արձակել 5 իսրայելցի պատանդների՝ 50-օրյա հրադադարի դիմաց

ՀԱՄԱՍ-ը համաձայն է ազատ արձակել 5 իսրայելցի պատանդների՝ 50-օրյա հրադադարի դիմաց

ՀԱՄԱՍ-ը hամաձայնել է ազատ արձակել հինգ իսրայելցի պատանդների՝ 50-օրյա հրադադարի դիմաց. գրում է The Guardian-ը։

Reuters-ի հաղորդմամբ՝ Եգիպտոսից և Կատարից երկու օր առաջ ստացած առաջարկից հետո, կիրակի սկսվող մահմեդական Այդ ալ-Ֆիտր տոնի կապակցությամբ՝ ՀԱՄԱՍ-ը պատրաստակամություն է հայտնել ազատ արձակել հինգ պատանդների։

«Երկու օր առաջ մենք առաջարկ ստացանք Եգիպտոսի և Կատարի միջնորդներից։ Մենք դրական վերաբերվեցինք դրան և ընդունեցինք այն», – հեռուստատեսային ելույթում ասել է Խալիլ ալ Հայյան։

Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ «միջնորդների կողմից ստացված առաջարկի վերաբերյալ մի շարք խորհրդակցություններից հետո Իսրայելը ԱՄՆ-ի հետ լիովին համաձայնեցված պատասխան առաջարկ է փոխանցել», ըստ որի Նեթանյահուի կառավարությունը պնդում է, որ ազատ արձակվեն 24 պատանդներից 10-ը, ովքեր, ենթադրաբար, դեռ պահվում են Գազայում։ Դրա դիմաց Իսրայելը պետք է ազատ արձակի հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների։

 

Ռազմագերիներ